Պաշտոնյաների շքեղ առանձնատներն ու աղետի գոտու կիսավեր տնակները (լուսանկարներ)

Գյումրու ավերիչ երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտին դեռեւս վերականգնված չէ․ հազարավոր անօթեւաններ, կիսավեր շենքեր, ապրելու համար ոչ պիտանի տնակներ, բնակարան ստանալու հույսով ապրող ընտանիքներ։ Ու չնայած նրան, որ իշխանությունները տասնամյակներ շարունակ խոստումներ էին տալիս, 1988-ի աղետի հետեւանքները մինչ օրս վերացած չեն, անօթեւանների բնակարանների խնդիրը լուծված չէ։

Ստորեւ ներկայացնում ենք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատներն ու աղետի գոտու անօթեւան ընտանիքների կիսավեր տնակները։

Առաջին լուսանկարում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատունը Վահագնի թաղամասում՝ կառուցված Փարիզի Ելիսեյան պալատի նախագծով։ Երկրորդ լուսանկարում՝ աղետի գոտու տնակներից։

Առաջին լուսանկարում՝ կրկին պաշտպանության նախկին նախարար, այժմ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանի առանձնատունը Երեւանում։ Երկրորդ լուսանկարում՝ աղետի գոտու տնակներից։

Առաջին լուսանկարում՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի առանձնատունը Ջրվեժում։ Երկրորդ լուսանկարում՝ աղետի գոտու տնակներից։

Առաջին երկու լուսանկարներում՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանի հին եւ նոր կառուցվող առանձնատները Երեւանում։ Մյուս լուսանկարում՝ աղետի գոտու տնակներից։

Առաջին լուսանկարում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ 8 տարի առանց թույլտվության կառուցված առանձնատունը Երեւանում, երկրորդ լուսանկարում՝ աղետի գոտու տնակներից։ (Խաչատրյանի առանձնատան լուսանկարը՝ «Հետք»-ի):

Առաջին լուսանկարում՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար և Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատունը Լոս Անջելեսում։ Երկրորդ լուսանկարում՝ աղետի գոտու տնակներից։ (Առանձնատան լուսանկարը՝ «Հետք»-ի):

Առաջին լուսանկարում՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ շենքի նախագծով կառուցված բնակարանը Երեւանում՝ 310 մլն դրամ արժեքով և 2,8 մլն դրամ գույքահարկով։ Երկրորդ լուսանկարում՝ աղետի գոտու տնակներից։

Առաջին լուսանկարում՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատունը Երեւանում, երկրորդ լուսանկարում՝ աղետի գոտու տնակներից։

Առաջին լուսանկարում՝ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովհաննիսյանի առանձնատունը Սարալանջի բարձունքին՝ 297 մլն դրամ արժեքով եւ 2,7 մլն դրամ գույքահարկով: Երկրորդ լուսանկարում՝ աղետի գոտու տնակներից։

Առաջին լուսանկարում՝ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը Երեւանում՝ ավելի քան 3 մլն դոլար արժողությամբ (առանձնատան լուսանկարը՝ Politik-ի)։ Երկրորդ լուսանկարում՝ աղետի գոտում ավերակ մեքենայում ապրող մարդը։

Աղետի գոտուց արված բոլոր լուսանկարները՝ Հայկ Բարսեղյանի։

Այս շարքը, բնականաբար, կարելի է դեռ երկար շարունակել, ցավոք:

http://armtimes.com/hy/article/150084

142 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "Պաշտոնյաների շքեղ առանձնատներն ու աղետի գոտու կիսավեր տնակները (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*