Ծնողների հիվանդագին հոգատարության պատճառով մանկահասակ երեխան հայտնվել է մահվան եզրին

Ամերիկացի Բրիտանի և Սամուել Լաբերտոնիները, Սիետլա քաղաքից, իրենց կյանքում ամենասարսափելի մղձավանջն են համարել ավելորդ քաշը, որի պատճառով էլ իրենց երեխային երբեք ավել կաթ չէին տալիս, իսկ երբեմն էլ քնեցնում էին առանց կերակրելու: Շուտով հյուծվածությունից երեխան տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ բժիշկների օգնությամբ նրա քաշը կրկին հասցվեց նորմային:  Ամիսներ անց երեխան կրկին հայտնվեց նույն վիճակում:

Ծնողները կտրականապես դեմ էին երեխային հավուր պատշաճի կերակրելուն, ուստի ոստիկանությունը ստիպված եղավ երեխային վերցնել նրանց ձեռքից և հանձնել խնամակալներին, որտեղ նա ստացավ իրեն անհրաժեշտ խնամքն ու հոգատարությունը:  Բայց սա դեռ պատմության վերջը չէ: Բրիտանին և Սամուելը պնդում էին, որ գոնե ժամանակ առ ժամանակ  այցելեն իրենց երեխային: Նրանք, տեսնելով փոքրիկին չաղացած, կաթի մեջ լցրեցին լուծողական, բայց բարեբախտաբար այս անգամ էլ դեպքն անցավ առանց զոհերի: Սա առիթ տվեց ոստիկանությանը խլել նրանց ձեռքից նաև ավագ դստերը, ում մոտ արդեն իսկ նկատվում էր հոգեկան խանգարումներ:

Որպես վերջաբան պետք է նշել նաև, որ 21-ամյա  մեր մայրիկը կշռում է ընդամենը 40 կիլոգրամ:

 

180 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "Ծնողների հիվանդագին հոգատարության պատճառով մանկահասակ երեխան հայտնվել է մահվան եզրին"

Leave a comment

Your email address will not be published.


*