Նախկիններն ի՞նչ են ուզում, որ Փաշինյանը չգնա բանակցության, հետո ասեն՝ ա՜, չգնաց, ուրեմն պատերա՞զմ կսկսվի. Մարուքյան

Նախկին իշխանություններն են, որ Արցախի հարցը հասցրել են այս վիճակին. նրանցից է ժառանգված այն ամենը, ինչ մենք ունենք այսօր: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դիտարկմանը, թե նախկին իշխանության ներկայացուցիչները կարծում են, թե այն պնդումից հետո, ըստ որի՝ Արցախը պետք է ներգրավվի բանակցություններում, հակառակ դեպքում մենք չենք կարող ներկայացնել Ղարաբաղը այդ բանակցություններում, եթե հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը գնա ու նստի բանակցությունների սեղանի շուրջ, կստացվի, որ նա ստել է եւ չի պահել իր խոստումը, Մարուքյանն արձագանքեց. «Ես առողջություն եմ մաղթում իրենց: Այսինքն՝ սպասել, ամեն անգամ նման հայտարարություններ անե՞լ… Այն, ինչ ասվել է, նախ, պահվել է, ասվել է՝ լիազորված չենք, լիազորված չլինելը պահվել է: Ասվել է, որ երկխոսության պատրաստ ենք, սկզբունքները, տարրերը մեկնաբանելու, հասկանալու կոնտեքստում նաեւ: Այսինքն, իրենք ի՞նչ են ուզում, մի հատ հասկանանք, ուզում են, որ Փաշինյանն ասի՝ դե լավ, չեմ գնում: Հետո ասեն՝ ա՜, չգնաց, ուրեմն պատերա՞զմ կսկսվի, նպատակը ի՞նչն է: Նախկին իշխանությունները, երբ նման հայտարարություններ են անում, ես ուղղակի զարմանում եմ, որովհետեւ նախկին իշխանություններն են, որ հասցրել են այս վիճակին: Նրանցից է ժառանգված այսօրվա այն ամենը, ինչ մենք ունենք: Այդ մենք կարող ենք քննադատել Փաշինյանին, իրենք որպես ի՞նչ են քննադատում: Իրենք ինչո՞վ կարող են, պիտի օգնեն ու ինչով կարող են՝ չխանգարեն»:

80 просмотров всего, 2 просмотров сегодня

Be the first to comment on "Նախկիններն ի՞նչ են ուզում, որ Փաշինյանը չգնա բանակցության, հետո ասեն՝ ա՜, չգնաց, ուրեմն պատերա՞զմ կսկսվի. Մարուքյան"

Leave a comment

Your email address will not be published.


*