Հասկացեք վերջապես՝ իրավիճակ ա փոխվել․ Թումանյանը շաուրմա չի, Երևանը պանդոկ չի, Օպերան գիշերային ակումբ չի, Տարոնն էլ քաղաքապետ չի

Երևանի ավագանու անդամ, քաղաքագետ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այցելած երկրների քանակով և աշխարհագրությամբ քչերը կարող են ինձ հետ մրցել։ Ոչ մի եվրոպական, աֆրիկյան, մերձարևելյան կամ ամերիկյան քաղաքում, այն էլ մայրաքաղաքում, չեմ տեսել, որ մշակութային օջախների՝ օպերաների, թատրոնների, թանգարանների, եկեղեցիների կամ մզկիթների շուրջ տիրի հակամշակութային, սպառողական մթնոլորտ։ Վերջիններս շրջապատված են մշակութային անցուդարձով, միջոցառումներով, բուսականությամբ, բոլորին հասանելի հանրային տարածքներով

Թումանյանի և Սպենդիարյանի հայացքի ներքո քյաբաբ խեղդողների, բիզնես շահով երևանյան քաղաքային միջավայրը խեղդողների, մեզ առանց թթվածին թողողների ու քաղաքը իրենց հոր դուքանի տեղ դրածների ժամանակը ավարտվել ա։ Հասկացեք վերջապես՝ իրավիճակ ա փոխվել․ Թումանյանը շաուրմա չի, Երևանը պանդոկ չի, Օպերան գիշերային ակումբ չի, Տարոնն էլ քաղաքապետ չի։

Աշխարհը ոտքի տակ տալ անհրաժեշտ չէ հասկանալու համար, որ մշակութային հաստատությունները պետք է գտնվեն իրենց համապատասխան միջավայրում, դրանց շուրջը չպիտի հնչի ցածրակարգ երաժշտություն, չպետք է գերակայի քյաբաբախորովածային իրարանցումը։

https://info-arm.com/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%B0%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A1%D6%81%D5%A5%D6%84-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BD%D5%9D-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF-%D5%A1-%D6%83%D5%B8%D5%AD%D5%BE%D5%A5%D5%AC/?fbclid=IwAR3Qo-QnUNawl73YHC98xA-tvss2p6jYkWhwIEYCTaTV2o8o2B5MzcERWaI

43 просмотров всего, 0 просмотров сегодня

Be the first to comment on "Հասկացեք վերջապես՝ իրավիճակ ա փոխվել․ Թումանյանը շաուրմա չի, Երևանը պանդոկ չի, Օպերան գիշերային ակումբ չի, Տարոնն էլ քաղաքապետ չի"

Leave a comment

Your email address will not be published.


*