Ալիեւը խաղաղասեր չի դարձել, պարզապես Հայաստանն է փոխվել. Արման Նավասարդյան

Ադրբեջանի նախագահը խաղաղասեր չի դարձել, պարզապես Հայաստանն է փոխվել։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Արման Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Ալիեւը կարծես թե ավելի խաղաղասեր դարձել։

Նա շեշտեց չնայած ապրիլյան պատերազմի վերլուծությունը, թե ինչ կատարվեց, ինչի համար դա եղավ, հետախուզության խնդիրները, հանկարծակիության հարցը, մինչեւ այսօր մնում է մշուշի մեջ, բայց այսօր ինչ–որ բան փոխվել է.

«Այժմ ճիշտ է ճեղքում չի եղել, բանակցային ձեւաչափը չի փոխվել, սակայն ինչ–որ բան փոխվել է, մենք բոլորս դա զգում ենք։ Բացարձակապես հակված չեմ մտածել, թե փոխվել է Ալիեւի քաղաքական մենթալիտետը եւ նա վաղը դառնալու է խաղաղության աղավնի։ Ոնց կար, այնպես էլ մնացել է։ Պարզապես Հայաստանն է փոխվել, եկել է լեգիտիմ իշխանություն, որի հետ չի կարող խոսել այնպես, ինչպես խոսում էր նախորդ իշխանությունների հետ եւ ասում էր՝ Աղդամն իրենց հայրենիքն է»։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարց, որ հաղթողներ եւ պարտվողներ չեն եղել, իր հերթին Իլհամ Ալիեւը նշել էր, որ բանակցային ձեւաչափը չի փոխվի։

27 просмотров всего, 0 просмотров сегодня

Be the first to comment on "Ալիեւը խաղաղասեր չի դարձել, պարզապես Հայաստանն է փոխվել. Արման Նավասարդյան"

Leave a comment

Your email address will not be published.


*